ՀԹԳՄ նախագահ
Հակոբ Երվանդի Ղազանչյանը ծնվել է 1959թ. հուլիսի 3-ին, Երևանում: 1976թ. ավարտել է Գյումրի Պուշկինի անվան թիվ 6 միջնակարգ դպրոցը, 1982թ.` Մոսկվայի Լունաչարսկու անվան թատերարվեստի պետական ինստիտուտի ռեժիսուրայի ֆակուլտետը: 1984-89թթ գլխավորել է Կապանի Ա.Շիրվանզադեի անվան, 1989-96թթ` Գյումրիի Վ.Աճեմյանի անվան պետական թատրոնները: Մասնակցել է բազմաթիվ միջազգային թատերական փառատոների և արժանացել գլխավոր մրցանակների: 2007թ-ից Հայաստանի թատերական գործիչների միության նախագահն է: 2006թ. արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման, 2012թ. և 2013թ.` ՀԹԳՄ «Արտավազդ» մրցանակի: